ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Կոտայքի մարզպետարանը լուսանկարներ է հրապարակել՝ «Հայրենասիրության ևս մեկ դրսևորում՝ այս անգամ մեր դպրոցականների կողմից» խորագրով:
Լուսանկարներին կից՝ նշված է.
«Հրազդանի Միկրոշրջան թաղամասի դպրոցահասակ մի խումբ տղաներ այս օրերին սեփական նախաձեռնությամբ իրենց ներդրումն են ունեցել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
Նրանք մի քանի օր շարունակ խնձոր են վաճառել և հասույթի մի մասը՝ 53 000 դրամ, փոխանցել Համահայկական Հիմնադրամի հաշվեհամարին:
Խնձորի վաճառքից գոյացած ևս 30.000 դրամի սահմաններում տղաները քաղցրավենիք են գնել, որոնք ուղեկցող նամակների հետ ուղարկվել են մեր զինվորներին:
Շնորհակա՛լ ենք տղաներին հայրենասիրության նմանօրինակ դրսևորման համար»:
--00--ԱԹ