ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի անկախության մասին բանաձև։ Բանաձևի հեղինակը պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն է։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը։
Գրեյս Նապոլիտանո. «Առաջ գնալն է ազատության ճանապարհը: Այդ պատճառով էլ կոչ եմ անում ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»։
--00--ԱՀ