ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունը Հայաստանի տարածքից Գաբալայի շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին ապատեղեկատվություն է և նպատակ ունի Հայաստանը ներքաշելու ռազմական գործողությունների մեջ: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս հայտարարությունը Ադրբեջանի հերթական սադրանքն է և նպատակ ունի Հայաստանը ներքաշեուլ ռազմական գործողությունների մեջ», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
Բաքվի տարածած ապատեղեկատվության վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է:
Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ»,-հայտարարել է ՊՆ խոսնակը:
Հիշեցենք, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից՝ հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են:
--00—ԼՄ