ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
«Ռոսսելխոզնադզոր»-ը չի բացառել, որ Ադրբեջանից մատակարարվող ապրանքների վրա սահմանափակումներ կարող են դրվել: Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում:
«ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ, ըստ գերատեսչության, Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ այլ երկրների համար կարանտինային վնասատուներն առավել տարածված են դարձել ադրբեջանական բանջարեղենի և մրգերի մեջ: 2020 թվականի սկզբից ի վեր նույնականացվել է 76 այդպիսի բեռ: Յուրաքանչյուր փաստի համար ծառայությունը ծանուցումներ է ուղարկել ադրբեջանցի գործընկերներին:
Ամենից շատ վնասակար օրգանիզմները հայտնաբերվում են Ռուսաստանին մատակարարվող լոլիկում: Արձանագրվել է 15 դեպք: Վնասատուների շրջանում հայտնաբերվել է հարավամերիկյան լոլիկի ցեց (Tuta absoluta): Կարանտինային վնասատուները գրանցվել են նաև սալորի, դեղձի, կարտոֆիլի, խնձորի, բալի, նեկտարինների և նռան մեջ:
Ըստ օտարերկրյա գործընկերների՝ այդ դեպքերը քննվում են, բայց, գործակալությունում առկա տեղեկությունների համաձայն, այդ վնասատուն բացակայում է հանրապետության տարածքում և կարանտինային օբյեկտ է Ադրբեջանի համար:
«Ռոսսելխոզնադզոր»-ն Ադրբեջանի համապատասխան գերատեսչությանը կոչ է արել ՌԴ մատակարարվող մթերքի վերահսկողությունն ուժեղացնել:
«Հետագայում խախտումներ նկատելու դեպքում ծառայությունը ստիպված է լինելու սահմանափակումներ մտցնել Ադրբեջանից ներմուծվող այն ապրանքների վրա, որոնցում հայտնաբերվում են կարանտինային վնասակար մարմիններ»,- հայտնում է գերատեսչությունը:
«Ռոսսելխոզնադզորը» նաև դիմել է ԱՀ Սննդամթերքի անվտանգության գործակալությանը ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:
--00—ԼՄ