ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Ադրբեջանից ու Հայաստանից մրգերի ու բանջարեղենի ներկրման արգելքը Կրեմլի խնդիրը չէ, այլ համապատասխան պրոֆիլային գերատեսչությանը պատկանող հարց: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նշենք, որ Ռոսսելխոզնադզորը դեկտեմբերի 10-ից արգելում է Ադրբեջանից լոլիկի ու խնձորի ներկրկումը: Դեկտեմբերի 14-ից էլ արգելվում է ՀՀ Արմավիրի շրջանից լոլիկի և պղպղեղի ներկրումը:
Ըստ Պեսկովի` պրոֆիլային գերատեսչությունը իր գործողությունները Կրեմլի հետ համաձայնեցնելու պարտավորություն չունի:
--00--ԱԹ