ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24 News
Ռուսաստանը չեղարկել է Ադրբեջանից լոլիկի ներկրման սահմանափակումները: Այս մասին հայտնել է Սննդամթերքի անվտանգության գործակալության ղեկավար Գոշգար Թախմազլին։
«Բուսական մթերքների՝ Ռուսաստան արտահանման խոչընդոտները վերացվել են։ Պայմանագրի համաձայն՝ կասեցված է Ռուսաստանի կողմից իրականացվող տեսամոնիթորինգը՝ լոլիկի աճեցման համար արտահանման թույլտվություն ստանալու նպատակով»,-ասել է հանրապետության
2020 թվականի դեկտեմբերի 10-ից Ռոսսելխոզնադզորն արգելել էր Ադրբեջանից լոլիկի ներմուծումը Ռուսաստան՝ դրանում հարավամերիկյան ցեցի և արևելյան ցեցի հայտնաբերման պատճառով։
--00—ՄՀ