ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
«Ավելի քան մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են մղում Արցախի դեմ, ռմբակոծում են խաղաղ բնակիչներին, եկեղեցիները,իրականացնում ռազմական հանցագործություններ: Ավելի քան 800 զինծառայող է զոհվել ՝ Ադրբեջանի գրոհները հետ մղելիս, ինչպես նաեւ մահացել են են տասնյակ խաղաղ բնակիչներ։ Արցախի բնակչության կեսից ավելին տեղահանվել է , քնում է մեքենաներում կամ բաց դաշտերում,եւ սա ձմռան շեմին»,- գրել է նա և հավելել․
«Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Անկախ Հանրապետությունը»:
Կսոնգրեսականը նշել է, որ չպետք է թույլ տալ, որ պատմությունը կրկնվի: Եթե Ադրբեջանը և Թուրքիան վճռել են պատերազմ վարել, ապա ԱՄՆ-ը, Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հասկացնե , որ իրենք իրենց նպատակներին չեն հասնի:
«Պետք է Ալիևին և Էրդողանին հասկացնել, որ եթե շարունակեն այս պատերազմը, ապա դա հետևանքներ կունենա: Միացյալ Նահանգները ձեռքերը ծալած չպետք է նստի։ Ես կանգնած եմ Հայաստանի կողքին: Ես կանգնած եմ Արցախի կողքին»,- գրել է նա:
--00--ԱՀ