ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24 24News
Ուկրաինան մտադիր է իր տարածքում արտադրել թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքեր: Ընտրվում են հարթակները նման արտադրություն կազմակերպելու համար: Այս մասին գրել է «Военное обозрение»-ն նշում է, որ այդ մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Օլեգ Ուրուսկին:
«Թուրքական կողմը պատրաստ է ներդրումներ կատարել: Մեզնից նրանք ակնկալում են հարթակ՝ համապատասխան պահանջներով, որոնց հիման վրա նրանք կհիմնեն արտադրությունը, արդյունքում կարտադրվեն այդ սարքերը»,-ասել է նա:
Կիևն ու Անկարան դիտարկում են այլ ուղղություններով ևս համատեղ ընկերություններ ստեղծելու հնարավորությունը:
--00—ՄՀ