ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Հայ բիզնեսի զարգացման ասոցիացիայի կողմից Ավստրալիայում կայացած երեկույթի ընթացքում Արցախի համար հանգանակվել է 447 հազար դոլար:
Ուղիղ միացմամբ ավստրալահայ գործարարներին և համայնքային ներկայացուցիչներին ողջունել է գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Այս մասին հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
--0--ԿԿ