ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Ադրբեջանը երկար ժամանակ է՝ թիրախավորում է Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այսօրվա հարվածներն էլ անակնկալ չէր, ինչի վրա զարմանանք, դիմացինին չե՞նք ճանաչում։
Այլ բան է, որ ցանկացած նման հարվածի հետևանքները պետք է իրենց վրա զգան Ադրբեջանի քաղաքացիները»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն այսօր թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը:
--00--ԱԹ