ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
«Մեզ ուժեղացնողը 1000-ից ավելի նահատակներն են, նրանք են ազգի վերնախավը: Արցախում այս պահին բնակվող տատիկի ու երեխայի ժպիտը մեր գաղտնի զենքն է»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նա այն համոզմանն է, որ տարածաշրջանի ամենահետամնաց տարրը փորձում է վայրագության դարերին վերադարձնել բոլորին, իսկ ադրբեջանցիները թուրքերի համար իհարկե մսաղացի նյութ են:
«Որևէ մեկը մեր հարցերով չի զբաղվելու, պրոակտիվ քաղաքականություն պետք է ունենանք: Մեր ապրելն ինքնին առաքելություն է, պայքարելը՝ ունակություն, որը չես խլի»,- ընդգծում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ