ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ադրբեջանական լրատվամիջոցներում հայկական կողմի կորուստների մասին տվյալներին:
«Ադրբեջանական հաքերները հրապարակել են, իբր, 5500 զոհված հայկական զինծառայողի անուն։ Իրականում, ընտրական ռեգիստրից անկապ մարդկանց անուններ են լցրել։ Մեջը մենակ 17 Անի կա։ Իմաստը պարզ է- կասկածներ սերմանել։ Իմ կարճ և գրական խորհուրդը - ռադ արեք»,- գրել է նա:
--00--ԱԹ