ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Իրանագետ Գարիկ Միսակյան այն համոզմանն է, որ Իրանում բնակվող ազգային փոքրամասնությունների հանգամանքն է այդ երկրի ղեկավար մարմիններին ստիպում խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից:
24News-ի հետ զրույցում նա նշեց, որ անկախ հնչող հայտարարություններից՝ Իրանին, իհարկե, ձեռնտու է Արցախի, քան թե Ադրբեջանի հետ սահման ունենալ:
«Իրանը մերձարաքսյան հովիտներում, գուցե հեռահար նպատակներով, մեծաթիվ զորք է կուտակել, թեև այս փուլում, դժվար թե, լուրջ ռազմական գործողությունների մեջ մտնի: Նա միշտ էլ փորձել է իր սահմաններից հեռու պահել պատերազմը»,- ընդգծում է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ