ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
Իրանագետ Գարիկ Միսակյանն ասում է, որ դեռ պատերազմի ընթացքում էլ Իրանը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի սահմանին զորք ու զինտեխնիկա էր կենտրոնացնում: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ դեռ այդ ժամանակից սկսած՝ իրանական կողմը ուշիուշով հետևել է՝ ինչ է կատարվում իր սահմանին ու ըստ այդմ գործողություններ է իրականացրել:
Մեր զրուցակիցն ասում է նաև, որ իրանական կողմից արդեն «մեսիջներ» են գալիս, որ Իրանը չի ցանկանում, որ Նախիջևանն Ադրբեջանին կապող ավտոճանապարհը Մեղրիով անցնի: Ըստ նրա՝ դրա առաջին բաղադրիչը տնտեսական է, որովհետև եթե Թուրքիան Հայաստանով դեպի Ադրբեջան ճանապարհ ունենա, Իրանը տնտեսական լուրջ խնդիրներ է ունենալու:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ