ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Արևելագետ Լևոն Հովսեփյանն այն համոզմանն է, որ այս պատերազմին Թուրքիան տարիներով է պատրաստվել: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ մասին վկայում է ոչ միայն ամիսներ առաջ անցկացված Ադրբեջան-Թուրքիա զորավարժությունները, այլ նաև այն, որ Թուրքիան տարիներ շարունակ իր վերահսկողությունն էր տարածում Ադրբեջանի ռազմաքաղաքական տիրույթում:
Այս ամենը ենթադրելու տեղիք է տալիս, ընդգծեց Հովսեփյանը, որ Թուրքիայի ձեռամբ Ադրբեջանի սուվերենությունը հարցականի տակ է դրվելու: Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանի ինքնավստահությունը, ըստ մեր զրուցակցի, նրա քայլերի վրա աչք փակելու ու անպատժելիության հետևանքն է:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ