ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Արցախում ընթացող պատերազմին մասնակցում են նաև մարզիկներ: Առաջնագծում են նաև ազատ ոճի ըմբիշներ, Հայաստանի առաջնության մեդալակիրներ Դավիթ Հարությունյանն ու Դավիթ Հովհաննիսյանը:
Այս մասին ֆեսյբուքյան իր էջում տեղեկացրել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը, որը տեղադրել է ըմբիշների լուսանկարն ու գրել.
«Մեր ըմբիշներն առաջնագծում կռվում են հանուն մեր խաղաղության: Հպարտ ենք ձեզնով, տղե՛րք ջան»։
--00—ԼՄ