ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Արցախի Մարտունի քաղաքն այսօր ողջ օրը գտնվել է Ադրբեջանի ԶՈւ կրակոցների տակ: WarGonzo նախագիծը շրջել է քաղաքում: Բլոգեր Սեմյոն Պեգովը հայտնում է` ողջ օրը ադրբեջանական ԶՈւ-երը Մարտունին թիրախավորել են Դ-20 թնդանոթներով, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններով և ավիացիայով:
«Մարտունին ճակատամերձ քաղաքներից է, գտնվում է շփման գծից ոչ շատ հեռու: Մարդիկ օրվա մեծ մասն անցկացնում են նկուղներում: Օտարերկրացի լրագրողները լսում են, թե ինչպես է ադրբեջանական ԶՈւ-ն ժամեր շարունակ խախտում հրադադարը»,- հաղորդում է նա:
Մանրամասները` տեսանյութում:
--00--ԱԹ