ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լեռնային Ղարաբաղը մեկ ամսից ավելի պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ։ Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի ցավը, մաղթում զոհերի ընտանիքներին համբերություն և վիրավորներին շուտ ապաքինում», - գրել է Փաշինյանը։
Վիեննայում նախօրեին տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով առնվազն 15 մարդ է տուժել։ Հաղորդվում է 7 զոհի մասին։
Հրաձգությունը սկսվել է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու գտնվող քաղաքի գլխավոր սինագոգի մոտ
Առկա տեղեկություններով՝ հարձակվողները մի քանիսն են եղել, նրանցից մեկը ոչնչացված է: Ահաբեկիչները կիրառել են երկարափող զենք:
--00—ՄՀ