ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
Թուրքիան մինչև իր նպատակներին չհասնի, չի կանգնի։ Եթե ՌԴ-ն ցուցաբերի կտրուկ մոտեցում, ապա կկարողանա ստիպել նրան դադարեցնել պատերազմը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։
«Մինչև ռազմական գործողությունը, եթե ՌԴ-ն շատ վճռական հայտարարի, որ թույլ չի տա Թուրքիային շարունակել, այդ դեպքում այն իր զսպող դերը կխաղա։ Այս պատերազմում ՌԴ-ն ցույց տվեց, որ ինքը վճռորոշ դեր չի կարողացել կամ չի ցանկացել որդեգրել Թուրքիայի նկատմամբ։ Մի կողմից չի ուզում կորցնել նրան՝ որպես տակտիկական դաշնակից, մյուս կողմից փորձում է սահմանափակել նրան մեր տարածաշրջանում։ Մոտ օրերին ՌԴ-ն հստակ ու ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրի նրանց նկատմամբ՝ պահանջելով դադարեցնել պատերազմը։ Սրա մասին են վկայում ՌԴ նախագահի հեռախոսացրույցները ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հետ»,- ասել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ