ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Լիսագոր-Շուշի հատվածում շեհիդների եղբայրական գերեզման է հավաքվել։
Այո (և դա ՊՆ-ի կադրերում էլ է երևում), ադրբեջանական բանակը հասել էր նշված ճանապարհին, որտեղ և ստացավ ըստ արժանվույն։ Ճանապարհն այժմ իրոք հայկական բանակն է հսկում, բայց այն դեռևս վտանգավոր է։
Եվ ևս մի կարևոր բան։ Նկատեցի՞ք, որ ՊԲ-ն արդյունավետ օգտագործում է հետախուզական ԱԹՍ։
Հ.Գ. Առավոտվանից չէի գրում, սպասում էի ՊՆ-ն տար, նոր հրապարակեի։ Ամբողջը արդեն տրվել է պաշտոնապես։ Լինկը` առաջին մեկնաբանությունում»:
--00--ԱԹ