ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը։
Հանձնախմբի ընդունված բանաձևում նշվում է, որ Լավալ քաղաքը ճանաչում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Դատապարատում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսած ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ:
Կանադայի կառավարությանն առաջարկում է Արցախի հայերին տրամադրել անջատվելու իրավունք՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ճանապարհով:
--00--ԱՀ