ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել բելգիական հեղինակավոր La Libre Belgique պարբերականի հատուկ թղթակից Քրիստոֆ Լամֆալյուսիին:
Հարցին՝ պատերազմի ներկա փուլում դեռ հնարավո՞ր է բանակցել, Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Եթե Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, դրա համար կա միայն մեկ բացատրություն. Հայաստանը դեռևս լույս տեսնում է այս սարսափելի թունելի վերջում: Եթե նույնիսկ հայերը դուրս մղվեն Արցախից, դա չի նշանակում, թե վերջնական լուծում կլինի: Առաջին, որովհետև նրանք պատմության ընթացքում մարտնչել են բոլորի դեմ: Երկրորդ, վերջնական լուծում չի կարող լինել, մինչև որ կողմերը չնստեն սեղանի շուրջ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար և իրար ձեռք չսեղմեն»:
ՀՀ նախագահը նաև հիշեցրել է, որ Թուրքիան Ցեղասպանության ժամանակ կոտորել է 1,5 մլն հայ, և որ դա չի մոռացվել:
«Կարծո՞ւմ եք՝ մարդիկ մոռացե՞լ են դա: Երրորդ և չորրորդ սերունդները դեռ հիշում են, և այսօր նրանք կամավորական են դառնում Արցախում կռվելու, Թուրքիայի դեմ կռվելու համար: Եթե Թուրքիան շարունակում է ժխտել դա, կարծո՞ւմ եք, որ երկու ազգերը պատրաստ կլինեն բանակցել։ Ո՛չ: Դուք մարդկանց կարող եք դուրս քշել, բայց հիշողությունը կհարատևի մի սերնդից մյուսը»,-ասել է Արմեն Սարգսյանը:
Հարցազրույցն առավել մանրամասն՝ այստեղ: