ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Շվեդիայի հայերի ջանքերով հավաքված հումանիտար մեծ օգնությունը դասավորված ու պատրաստ է՝ Հայաստան ուղարկելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բոլոր քաղաքներից առաքված ընդհանուր 22 տոննա ապրանքը` ձմեռային հագուստ և անհրաժեշտ պարագաները, դասավորվել, փաթեթավորվել է Սոդերթելիե քաղաքում:
Հագուստներ են փոխանցել նաև շվեդներ, ասորիներ, սուրիանիներ։ Օգնություն է ցուցաբերել Շվեդիայում հիմնված ADFA ասորական կազմակերպությունը (Assyrian/Syriac/Chaldean):
--00—ՄՀ