ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Ադրբեջանը նպատակադրված մշակութային եղեռն է իրականացնում Արցախի հարուստ պատմամշակութային ժառանգության հանդեպ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։
Պրոֆեսորի խոսքով՝ տեղեկություններ կան, որ Հադրութի թանգարանն ամբողջությամբ ավերվել է, Մարտակերտինը՝ մասամբ, Ամարասի վանքը, Գչավանքը, մի շարք այլ վանքեր հյուսիսում առայժմ տեսանելի վնասներ չեն կրել։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ