ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը վստահեցնում է, որ օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։
«Վստահեցնում եմ, որ հաղթանակը մերն է լինելու։ Երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դնում է խորհրդանշական խնդիր եւ դա կատարելու համար պատրաստ է հաշվի չնստել որեւէ կորստի ու գնի հետ, վստահեցնում եմ՝ ցանկացած պարագայում հնարավոր է՝ մի դիվերսիոն-հետախուզական խմբի հաջողվի ներթափանցել որեւէ բնակավայր եւ մեկ-երկու րոպեով դրոշակ բարձրացնել՝ գլխովին ոչնչացվելու գնով»,- նշում է նա։
Սարումյանի խոսքով, եթե դրոշ բարձրացնելու գինն այդ ստորաբաժանումների գլխովին ոչնչացնում է, մենք պատրաստ ենք այդկերպ արձագանքել դրոշակ բարձրացնելու բոլոր փորձերին։
--00--ԱՀ