ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղում կտեղակայվեն ռուսական խաղաղապահ ուժեր, իսկ այս պահին Ղարաբաղում բոլոր տրանսպորտային հանգույցներն արգելափակված են:
Ըստ աղբյուրի՝ Պուտինը հույս ունի, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պայմաններ կստեղծեն Ղարաբաղում ճգնաժամի երկարաժամկետ կարգավորման համար՝ ի շահ երկու ժողովուրդների:
--00—ԼՄ