ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Դիմում եմ Ազգային ժողովի դիմաց հավաքված քաղաքացիներին։
Սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում եմ չխոչընդոտել պատգամավորների մուտքը խորհրդարանի շենք։
Երկրի օրենսդիր իշխանությունն այս օրհասական իրադրության պայմաններում պետք է կարողանա իր տեղում լինել, բնականոն աշխատել և այս իրավիճակից ճշգրիտ ելքեր գտնել»։
Ավելի վաղ նա կոչ էր արել բոլոր պատգմավորներին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին գալ Ազգային ժողով:
--00—ԼՄ