ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Ես հիմա Ազգային ժողովում եմ։
Անկախ կուսակցական պատկանելությունից՝ կոչ եմ անում բոլոր պատգամավորներին շտապ գալ խորհրդարան։
Պահանջում եմ, որ վարչապետը նույնպես ներկայանա ԱԺ:
Մենք իրավունք չունենք վտանգել մեր պետության ներքին և արտաքին անվտանգությունը»։
--00—ԼՄ