ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
ԱԺ խորհրդի նիստը չկայացավ, քանի որ Խորհրդարանի նախագահը չեկավ և չբացեց խորհրդի նիստը։ Նախորդ երկուսը բացել է ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Լենա Նազարյանը, սակայն ԻՄ քայլը քվորում չէր ապահովել և նիստ չէր կայացել։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը։
«Ես սա գնահատում եմ ԱԺ 1/5-րդ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ ԱԺ նախագահը պարտավոր էր ԱԺ բնականոն աշխատանքն ապահովել և չի ապահովում հենց հիմա։ ԱԺ նախագահը սահմանադրությամբ երրորդ պաշտոնյան է երկրում և ըստ էության քաղաքական իմաստով գոյություն չունի, երկրում քաղաքացիական համերաշխությունը վերականգնելու իմաստով ոչ մի քայլ չի անում և որքան հասկանում եմ չի էլ կարող անել», - ասաց Մարուքյանը։
Ըստ պատգամավորի՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն արտահերթ նիստ էին նախաձեռնել, որպեսզի քաղաքական պրոցեսները փողոցից բերեն քաղաքական ինստիտուտ․
--00—ՄՀ