ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
Արցախի խորհրդարանական երեք խմբակցություններ պահանջում են նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այս մասին ՀՀ ԱԺ առջևում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասել է Արցախի ԱԺ «Արդարության» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Նա նշել է՝ Հարությունյանի հրաժարականի պահանջը միավորել է Արցախի ՀՅԴ, ԱԺԿ-ն և «Արդարություն» խմբակցություններին:
--00--ԱԹ