ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Նոյեմբերի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 110548 դեպք, որից 68336-ը՝ առողջացած, 1636-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40157 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 448450 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4226 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1861 նոր դեպք: Ունենք 1501 առողջացած և 27 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 419 է:
--00—ԼՄ