ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը, Ֆրանսիայում կորոնավիրուսից 833 մարդ է մահացել վերջին 24 ժամում:
«Մարտի մեկից հիվանդանոցներում մահացել է 6496 մարդ, վերջին մեկ օրում՝ 605 մարդ: Ծերանոցներում համաճարակի բռնկումից ի վեր մահացել է 2417 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 8911 է»,- ասել է ֆրանսիացի նախարարը:
Կառավարությունը որոշել է զանգվածային բժշկական ստուգումներ իրականացնել ծերանոցների բնակիչների շրջանում, ինչը թույլ կտա առանձնացնել վիրուսակիրներին և մեկուսացնել:
Այս պահին Ֆրանսիայի վերակենդանացման բաժանմունքներում 7072 մարդ կա: Երկրում վարակակիրների թիվը մոտենում է 100 հազարին: