ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Ռուսաստանն ու Թուրքիան կհամագործակցեն ԼՂ հարցով՝ Ադրբեջանի տարածքում ստեղծվող վերահսկման կենտրոնի միջոցով: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Միաժամանակ հաղորդվում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ և Թուրքիայի խաղաղապահ համատեղ ուժերի մասին խոսք չի եղել երբևէ:
«Ռուս խաղաղապահներն արդեն ուղիղ կապեր են հաստատել ՀՀ և Ադրբեջանի գլխավոր շտաբների հետ՝ կանխելու համար հնարավոր միջադեպերը»,- հայտնում են Կրեմլից՝ նշելով, որ ռուս զինվորականները Հայաստանի ու Ադրբեջանի հետ համատեղ կազմակերպել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությունների պարամետրերի հստակեցման աշխատանքներ:
--00--ԱԹ