ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Կրեմլը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները և խիստ կարևորում է դրանց իրականացումը, որպեսզի հետո կողմերն ամբողջապես հրաժարվեն ռազմական գործողություններից և անցում կատարեն կարգավորման դիվանագիտական մեթոդներին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք բարձր ենք գնահատում այն, ինչի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. հումանիտար դադարի մասին որոշումը, որին հասել ենք ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների շփման արդյունքում»,- ասել է նա:
Պեսկովն ընդգծել է, որ հիմա Մոսկվան «շատ ուշադիր հետևում է իրավիճակին, Կրեմլում տեսնում են հրադադարի ռեժիմի խախտման մասին երկու կողմի հաղորդագրությունները»:
--00--ԱԹ