ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայրենակիցներ,
Ասել այն մասին , որ Գագիկ Ծառուկյանի պատճառով Շուշին ընկել է, դա նշանակում է ծաղրել բանակին և ցույց տալ, որ ոչինչ չես հասկանում պատերազմից : Պարզապես անբարոյականություն է ասել, որ երևանյան գործարարը իր ջոկատով պետք է գար և փրկեր Շուշին:
Շուշին պետք է պաշտպաներ բանակը, այլ ոչ թե անհատները և կամավորականները, որոնց պատճառով իբր Շուշին ընկել է»: