ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Նոյեմբերի 13-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում ավարտող Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային։
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց դեսպանին անցնող տարիների ընթացքում վերջինիս օգտաշատ ծառայության և հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդման հարցում ունեցած ներդրման համար։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաջողություններ մաղթեց տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային հետագա ծառայության մեջ։
--00—ՄՀ