Աշխահում վարակակիրների թիվը 54,3 մլն է, որից մահացել է 1,3 մլն մարդ, ապաքինվել՝ 37,8 մլնն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

կորոնա

Նոյեմբերի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 54,344,494 է, որից 1,318,452-ը մահացել է, 37,878,300-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 15,147,742 է, որից 98,155 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 11,226,218 վարակման դեպք, որից 251,256-ը մահացել է, 6,891,031-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 4,083,931 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ կա 8,814,902 վարակակիր, ապա Բրազիլիան՝ 5,848,959 վարակակիր, չորրորդում Ֆրանսիան՝ 1,954,599 վարակակիր, հինգերորդում՝ Ռուսաստանի Դաշնությունն է՝ 1,903,253 վարակակիր:

Հայաստանը ցանկում 50-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը 117,337 է:

Տարածաշրջանի երկրներից Իրանը ցանկում 14-րդն է. երկրում կա 749,525 վարակակիր: Թուրքիան ցանկում 25-րդն է, երկրում կա 411,055 վարակակիր: Ադրբեջանը ցանկում 68-րդն է. երկրում կա 73,429 վարակակիր, իսկ Վրաստանը՝ 66-րդը, երկրում կա 79,678 վարակակիր:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ