ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարությամբ է հանդես եկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի հրաժարականի դիմումի մասին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:
--00--ԱԹ