ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
ԼՂ-ում կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի գլխավոր արդյունքն այն է, որ էլ մարդիկ չեն զոհվում: Ինչպես հայտնում է Iz.ru-ն, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ամենից առաջ, իհարկե, պետք է առաջնորդվել նրանով, որ փամփուշտները լռում են: Դա գլխավոր արդյունքն է: Մարդիկ չեն զոհվում, և դա ամենից արժեքավորն է, որ կարող է լինել»,- ասել է Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը նաև արձագանքել է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի՝ ԼՂ-ում հրադադարի հետ կապված բացատրություններ ստանալու ակնկալիքին:
«Կասկած չկա, որ եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մեր գործընկերները պարզաբանումների կարիք ունեն, նրանք կստանան այդ պարզաբանումները»,- ասել է նա:
--00--ԱԹ