ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպմանը ԼՂ հակամարտությանն անդրադառնալիս հայտարարել է, որ Ռուսաստանը, ինչպես մյուս երկրները, չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, և որ ԼՂ տարածքի պատկանելությունը վաղուց որոշվել էր Անվտանգության խորհրդի հին բանաձևերով:
«Այս ամենը նշված է Անվտանգության խորհրդի բանաձևերում: Ռուսաստանը ոչինչ չի փոխել: Փաստացի ոչ մի երկիր չի փոխել դիրքորոշումը», - ասել է Պեսկովը, ապա մեջ բերել այդ մասով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը:
«Վլադիմիր Պուտինն է ասել, որ Ղարաբաղն ինքնին չի ճանաչվել, այն չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից», - հիշեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ եռակողմ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին ու Հադրութը՝ մի քանի գյուղերից բացի:
--00—ԼՄ