ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
Վերջիններս պահանջել են ԼՂ-ից անհապաղ դուրս բերել բոլոր օտարերկրյա վարձկաններին:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները նաև Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են անում կնքել երկարաժամկետ և հուսալի խաղաղության պայմանագիր: Հայտարարության մեջ ընդգծվում է ԼՂ-ում մարտերի կանխման հարցում ՌԴ երաշխիքների կարևորությունը:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են անում օգտագործել կրակի դադարեցումը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո երկարաժամկետ և ամուր խաղաղության համաձայնագրի կնքման համար»,- նշված է հայտարարության մեջ:
Երևանին և Բաքվին նաև կոչ են արել պայմաններ ապահովել` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչների այցի համար` որ սկսվեն «առարկայական բանակցություններ` բոլոր չլուծված հարցերին համաձայնեցված ժամանակացույցին համապատասխան լուծումներ տալու շուրջ»:
--00--ԱԹ