ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
«Լեռնային Ղարաբաղում հազարավոր զոհեր և տուժածներ կան. սա ֆիլմ չէ, այլ ողբերգություն՝ կոնկրետ մարդկանցով, այդ պատճառով գլխավոր ձեռքբերումը արյունահեղության դադարեցումն է»,- ասել է նա:
ՌԴ նախագահը նկատել է՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցում հստակություն չկա. Մոսկվան պահպանում է ստատուս-քվոն:
«Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև լինեն նորմալ հարաբերություններ, ապա կարելի է լուծել նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- ասել է նա:
Պուտինի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղին ժամանակ է պետք, որ խաղաղ կյանքը վերադառնա մարդկանց տները. վերքերը դեռ չեն բուժվել:
ՌԴ նախագահը նաև նշել է՝ ԼՂ հարցով համաձայնությունն ապագայում իրավիճակը կայունացնելու հնարավորություն է տալիս:
--00--ԱՀ