ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
Հայաստանից նոյեմբերի 17-ին 502 փախստական է վերադարձել Ստեփանակերտ: Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ 24 ավտոբուսից բաղկացած շարասյունը Երևանից ուղևորվել է Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ:
Փախստականների անվտանգ վերադարձը և իրենց տներ վերադարձող խաղաղ բնակիչների՝ շփման գծի ուղղությամբ տեղաշարժի անվտանգության ապահովումը կազմակերպվում է Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ղեկավարմամբ և վերահսկմամբ:
Նշվում է, որ նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1700 բնակիչ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տները:
Ավտոբուսների անվտանգ տեղաշարժն ապահովել են ռուս զինծառայողները:
--00—ԼՄ