ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Խաղաղապահներն ամեն օր ուղեկցում են շարասյուններին տեղի բնակիչների և փախստականների հետ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ըստ գերատեսչության՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում հանրային ճանապարհների երկարությունը ընդլայնվում է, որոնց երկայնքով տեղաշարժն անվտանգ է: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորներն ապահովում են արցախցիների վերադարձն իրենց տները:
ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ վերջին 1 օրում ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 131 արցախցի: Ընդհանուր առմամբ 50 521 մարդ արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղի՝ իրենց մշտական բնակության վայրեր:
«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և 27 դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն»,-գրում է ՌԴ ՊՆ-ն:
--00—ԼՄ