ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահից հետո նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը գրառումն է արել իր պաշտպանյալի վերջին խոսքերի մասին:
«Առողջապահության նախարարի անտարբերության, դատարանի կրավորական պահվածքի պատճառով, չստանալով արտերկրում համապատասխան բուժում, մահացել է Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը։
Վերջին խոսքերից են եղել՝ «Անունս ջնջեցին, դիմացա, բայց ազատագրածս հողերի հետ տալուն չեմ դիմանա»»,-գրել է Լևոն Բաղդասարյանը:
Նշենք, որ 63 տարեկան հասակում մահացել է Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը: Չնայած առողջական խնդիրներին՝ նա օրերս մեկնել էր Արցախ, սակայն վիճակը վատարացել էր, և ստիպված էին եղել ռեանոմոբիլով տեղափոխել Երևան:
--00—ԼՄ