ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Զինված ուժերի զինծառայողները, պահեստազորայիններն ու հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվածները, ինչպես եւ պատերազմական օրերին, մարտական դիրքերում շարունակում են զգոնությամբ եւ պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նրանց կողքին են նաև զինված ուժերի հոգևոր սպասավորները՝ գնդերեցները, ովքեր իրենց խոսքով և օրհնությամբ ամրացնում են հայրենյաց պաշտպանների կամքը և սերն առ հայրենիք։
--00—ՄՀ