ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամ Ազատուհի Սիմոնյանը հանդիպել է «Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի» հետ՝ քննարկելով ներկայումս Հայաստանում գտնվող արցախցիների ժամանակավոր զբաղվածության հարցը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից։
«Հայաստանի ՄՌ Ասոցիացիան», համագործակցելով «Աշխատանք արցախցուն» նախաձեռնության հետ, հետապնդում է երկու նպատակ․
Կարճաժամկետ նպատակն է՝ օգնել արցախցի մեր հայրենակիցներին Հայաստանում բնակվելու ընթացքում գտնել աշխատանք և ապահովել իրենց և իրենց երեխաների առօրյա կարիքները։
Երկարաժամկետ նպատակն է՝ մեր հայրենակիցներին զինել սոցիալական, ձեռնարկատիրական՝ փոքր և միջին բիզնես սկսելու և զարգացնելու, ինչպես նաև այլ հմտություններով՝ Արցախ վերադառնալուց հետո իրենց հայրենիքը շենացնելու և զարգացնելու համար։
«Հայաստանի ՄՌ Ասոցիացիան»
Հրավիրում է Հայաստանի բոլոր գործատուներին միանալ «Աշխատանք Արցախցուն» կամավորական նախաձեռնությանը՝ լրացնելով գրանցման հայտը՝ աշխատանքով ապահովելով արցախցիներին և հնարավորություն տալով նրանց Հայաստանում բնակվելու ընթացքում կազմակերպել իրենց և իրենց երեխաների արժանապատիվ առօրյան։
«Աշխատանք Արցախցուն» նախաձեռնությանը միանալու հետ կապված հարցերով խնդրում ենք կապ հաստատել Լուսինե Ստեփանյանի հետ՝ 091569689 հեռախոսահամարով կամ էլ․ փոստի միջոցով՝ Lstepanyan82@gmail.com։
--0--ԿԿ