ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News
Բագրատ Բադալյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար։ Նշանակմանը որոշումը ներկայացնում ենք ստորև:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Բագրատ Բադալյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար»:
Նախկինում Բագրատ Բադալյանը զբաղեցնում էր Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնը։
Հիշեցնենք՝ գրասենյակի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Վարագ Սիսեռյանը: Օրերս նա ազատման դիմում էր գրել և հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցությունը դադարեցնելու մասին՝ որպես պատճառ նշելով Նիկոլ Փաշինյանի՝ առաջնագծի զինվորների ուղղված գրառումը․ «Տղե՛րք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում՝ վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։
--00—ԼՄ