ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի համար անհասկանալի է, թե Ինչո՞ւ էր մեր ՄՈԲ-ին անծանոթ ժամանակակից պատերազմի տրամաբանությանը: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ պատերազմի օրերին, օրինակ, պարզ դարձավ, որ զինված ուժերի կապի միջոցները, անհրաժեշտ իրերը քաղաքացիները պետք է ապահովեն, այնինչ այդ ամենը պետք է լիներ նախարարության պահեստներում:
«Իշխանությունը տոտալ անպատրաստ է եղել այս պատերազմին»,- ընդգծեց նա:
Նահապետյանն այն համոզմանն է, որ նոյեմբերի 10-ին ստորագրված պայմանագիրը խայտառակ վատ, կապիտուլյացիայի մասին հայտարարություն էր: «Իշխանափոխությունը եթե ոչ այսօր, ապա որոշ ժամանակ անց ստիպված է լինելու վայր դնել մանդատը: Ներկաները խորքային ռեֆորմների ռեսուրս չունեն: Նոր կառավարություն է պետք, որ ո՛չ նեկաներից, ո՛չ 17 ուժերից կազմված լինի»,- հավելեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ