ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
«Ամեն երկրի խորհրդարան ունի իր խեղկատակը, բայց աղետ է երբ բոլորն են խեղկատակ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը։
Նահապետյանը, վերլուծելով ԱԺ-ում ստեղծված իրավիճակը, խիստ քննադատության ենթարկեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Նրա կարծիքով, ԱԺ նախագահը լցված է վերջինը պատասխանելու մանկական մոլուցքով, դրա համար գյադայական միջադեպերը շատ են խորհրդարանում։
«Նա թուլություն ունի վերջինը պատասխանելու, երևի կարծում է իր լեզուն ամենամկանոտն է»,-ասաց մեր զրուցակիցը։
Նահապետյանի համոզմամբ, սա ինկվիզիտորների և դահիճների խորհրդարան է, մարդիկ եկել են իրար պատժելու։
Մանրամասները՝ տեսանյութում։